header.jpg



Սան Տելեկոմը հրավիրում է համագործակցության` հեռախոսային կապի ոլորտում աշխատելու կամ ներդրումներ կատարելու ցանկություն ունեցող բոլոր կազմակերպություններին եւ անհատներին: Մեր կողմից առաջարկվող համագործակցության ձեւերն այնքան ճկուն են ու բազմազան, որ յուրաքանչյուր գործարար, որը հեռանկարային է համարում հեռախոսակապի ոլորտը կարող է գտնել Սան Տելեկոմի հետ համագործակցելու իրեն հարմար եղանակ: Ստորեւ բերված են մեզ հետ համագործակցելու մի քանի եղանակներ, սակայն եթե դրանք Ձեզ չեն բավարարում` դուք կարող եք առաջարկել ինչպես այդ եղանակների որեւէ կոմբինացիա, այնպես ել ցանկացած այլ` այստեղ չնկարագրված եղանակ եւ մենք մեծ սիրով կքննարկենք Ձեր առաջարկությունները:

Դիլերություն.
Համագործակցության այս եղանակը չի ենթադրում քիչ, թե շատ էական ներդրումներ Ձեր կողմից, ինչպես նաեւ` չի պահանջում արտոնագրի առկայություն: Միակ բանն, ինչ անհրաժեշտ է այս եղանակով համագործակցելու համար` Ձեր փորձառությունն է վաճառքների կազմակերպման ոլորտում: Եթե Ձեր կազմակերպությունը մասնագիտացել է առաքման ծառայության ոլորտում եւ Դուք ունեք Ձեր կողմից սպասարկվող վաճառակետերի ցանց, ապա այս եղանակը հենց Ձեզ համար է:
Առանձնահատուկ ուշադրության են արժանի Հայաստանի մարզերում գործող կազմակերպություններն ու անհատները, որոնք մասնագիտացել են առաքման ծառայության ոլորտում, քանի որ նրանց հետ մենք կարող ենք աշխատել` իրենց տարածաշրջաններում Սան Տելեկոմի քարտերի իրացման բացառիկ իրավունքի տրամադրման սկզբունքով: Դիլերի եկամուտը ձեւավորվում է վաճառքից ստացվող տոկոսների հաշվին:

Գործընկերություն.
Գործընկերության եղանակով համագործակցությունը կարող է իրականացվել մի քանի ձեւով.
  • Գործընկերության պայմանագրի շրջանակներում գործընկերը կատարում է ներդրում` սարքավորումների եւ կոմունիկացիաների ապահովման ձեւով, ինչպես նաեւ` իրականացնում է այդ սարքավորումների տեխնիկական սպասարկումը եւ հեռախոսային քարտերի առաքումը վաճառակետեր: Սան Տելակոմը տրամադրում է հեռախոսահամարներ, ապահովում է միջազգային հեռախոսակապի անխափան մատակարարումը, հաճախորդների հաշիվների ստեղծման, հաշվառման եւ վարման ավտոմատացված համակարգը (բիլինգային համակարգ), հեռախոսային քարտերի տպագրությունը եւ մասնագիտական խորհրդատվությունը: Ծառայությունը մատուցվում է Սան Տելակոմի կողմից, հետեւաբար գործընկերն արտոնագիր ունենալու կարիք չունի:

  • Գործընկերն ունի ելքային ձայնային ծառայությունների մատուցման արտոնագիր, հեռախոսահամարներ, սեփական սարքավորումներ եւ թողարկում է սեփական քարտերը: Սան Տելեկոմն ապահովում է միջազգային հեռախոսակապի անխափան մատակարարումը, հեռախոսակապի տեխնիկական սպասարկումը, հաճախորդների հաշիվների ստեղծման, հաշվառման եւ վարման ավտոմատացված համակարգը (բիլինգային համակարգ), ինչպես նաեւ մասնագիտական խորհրդատվություն:

  • Նախորդ կետում նշված ծառայություններից բացի, Սան Տելեկոմը տրամադրում է նաեւ ծրագրային կոմուտատորի վարձակալություն, ինչի հաշվին գործընկերը կարող է գնել միջազգային հեռախոսակապի ծառայություններ ոչ միայն Սան Տելեկոմից, այլ եւ աշխարհի ցանկացած կետում գործող այլ կազմակերպությունից:


Սան Տելեկոմի հետ համագործակցություն հաստատելու համար կարող եք գրել էլեկտրոնային փոստի partners@suntelecom.am հասցեին, ինչպես նաեւ` զանգահարել կամ այցելել մեր գրասենյակ: