Հարց.
Ի՞նչ է VoIP-ը.
Պատասխան.
Voice over Internet Protocol - Ձայնը Ինտերնետ Արձանագրության միջոցով, կամ Ձայնը Ինտերնետի միջոցով: Ավանդական հեռախոսակապի տեխնոլոգիան պահանջում է, որ յուրաքանչյուր հեռախոսախոսակցության համար հեռախոսային մալուխի մեջ հատկացվի լարերի մեկ առանձին զույգ: Այդ մալուխների արժեքն ու դրանց վերանորոգման ու պահպանման ծախսերն այնքան են թանկացնում հեռախոսակապը, որ այն դառնում է գրեթե պերճանք: Հակառակ դրան, VoIP տեխնոլոգիան օգտագործում է հասարակական ինտերնետի կապուղիները եւ չի պահանջում առանձին լարերի հատկացում յուրաքանչյուր հեռախոսային խոսակցության համար: Դուք` Ձեր քաղաքային կամ բջջային հեռախոսից զանգահարում եք մեր հեռախոսահամարին, որը հատուկ` արեւմտյան խոշորագույն արտադրողների սարքավորումների միջոցով կապված է ինտերնետին, եւ մենք Ձեր զանգն ինտերնետի ուղղորդում ենք նշանակետին: Եւ հենց ինտերնետի օգտագործման հետեւանքով է հեռախոսային խեսակցության արժեքն էժանանում մի քանի տասնյակ անգամ:
Հարց.
Կարո՞ղ է արդյոք որեւէ մեկը լսել իմ հեռախոսային խոսակցությունը.
Պատասխան.
Քարտի միջոցով կատարված հեռախոսազանգը միացվում է ավտոմատ, ի տարբերություն պատվերի միջոցով իրականացվող հեռախոսազանգերի, հետեւաբար ոչ մի մարդ չի մասնակցում այդ զանգի իրականացմանը եւ չի կարող լսել Ձեր խոսակցությունը, իսկ կիրառվող VoIP տեխնոլոգիան անհնար է դարձնում այն ձայնագրելու հնարավորությունը նույնիսկ հատուկ սարքավորումների միջոցով:
Հարց.
Ինչպե՞ս օգտվել Սան Տելեկոմի հեռախոսային քարտերից.
Պատասխան.
Քարտը գնելուց հետո պետք է ջնջել պաշտպանիչ շերտը, որի տակ է գտնվում PIN կոդը, զանգահարել քարտի վրա նշված (010) 59 83 08 հեռախոսահամարով եւ ներմուծել PIN կոդը, այնուհետեւ զանգահարել այն հեռախոսահամարին, որին ուզում եք միանալ:
PIN կոդը հավաքելուց հետո համակարգը կառաջարկի
լրացուցիչ մենյուի ծառայությունները, որոնցից կարող եք օգտվել Ձեր ցանկությամբ:
Սան Տելեկոմ ընկերության ծառայություններից կարող են օգտվել ինչպես Երեւանի, այնպես էլ Հայաստանի մարզերի բնակիչները:
Մարզերից զանգահարելու համար քարտի վրա նշված համարից առաջ անհրաժեշտ է հավաքել 010` այնպես, ինպես երեւանյան ցանկացած հեռախոսահամարի զանգահարելու համար:
Մեր ծառայություններից կարող են օգտվել ինչպես թվային, այնպես էլ ոչ թվային հեռախոսակայանների բաժանորդները:
Ոչ թվային հեռախոսակայանների բաժանորդները PIN կոդը մուտքագրելուց առաջ պետք է անցկացնեն իրենց հեռախոսը թվային ռեժիմի: Դա սովորաբար արվում է "*" (աստղանիշ) կոճակի օգնությամբ, կամ հեռախոսի վրա Pulse/Tone կոճակի դիրքը Tone դիրքին անցկացնելով
Հիշեք, որ հեռախոսահամարը, որին ուզում եք միանալ պետք է հավաքել հետեւյալ ձեւաչափով. 00 + երկրի կոդը + տեղանքի, կամ բջջային օպերատորի կոդը + աբոնենտի հեռախոսահամարը:
Համարը հավաքելու օրինակ.
Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քազաքի 123 45 67 հեռախոսահամարով աբոնենտին զանգահարելու համար պետք է հավաքել թվանշանների հետեւյալ կոմբինացիան.
00 7 (Ռուսաստանի դաշնության կոդը) 495 (Մոսկվա քաղաքի կոդը) 123 45 67 (աբոնենտի հեռախոսահամարը)` 0074951234567:
Ի՞նչ ծառայություններ է առաջարկում լրացուցիչ մենյուն.
Պատասխան.
PIN կոդը մուտքագրելուց հետո համակարգն առաջարկում է օգտվել լրացուցիչ մենյուի ծառայություններից` "*" (աստղանիշ) կոճակի օգնությամբ.
- գրանցել հեռախոսահամարը,
- վերալիցքավորել հաշիվը:
Այս գործողություններն իրականացնելու համար հետեւեք ձայնային հուշումներին:
Հարց.
Ինչպե՞ս կարելի է գրանցել հեռախոսահամարը` առանց PIN կոդի զանգահարելու համար.
Պատասխան.
Հեռախոսահամարը գրանցելու համար անհրաժեշտ է ներմուծել PIN կոդը, մտնել լրացուցիչ մենյու եւ հետեւել ձայնային հուշումների:
Հիշեք, որ միեւնույն քարտի շրջանակներում կարող եք գրանցել այնքան հեռախոսահամար, որքան կցանկանաք, այդ թվում` բջջային, ընդ որում, ամեն հաջորդ հեռախոսահամարը գրանցելիս կարիք չկա հանել նախորդ համարի գրանցումը:
Համարի գրանցումը հանելու համար անհրաժեշտ է
զանգահարել Սան Տելեկոմ ընկերության Հաճախորդների սպասարկման ծառայություն:
Հարց.
Ինչպե՞ս օգտվել Սան Տելեկոմի վերալիցքավորման քարտերից.
Պատասխան.
Վերալիցքավորման քարտը գնելուց հետո պետք է ջնջել պաշտպանիչ շերտը, որի տակ է գտնվում վերալիցքավորման PIN կոդը: Այնուհետեւ զանգահարել քարտի վրա նշված (010) 59 83 08 հեռախոսահամարով եւ ներմուծել հիմնական (ոչ լիցքավորման) քարտի PIN կոդը, եթե Ձեր հեռախոսահամարը գրանցված չէ համակարգում: Այնուհետեւ ընտրել լրացուցիչ մենյուն եւ հետեւել ձայնային հուշումներին:
Հարց.
Ինչպե՞ս կարելի է պատվիրել Սան Տելեկոմի հեռախոսային կամ վերալիցքավորման քարտերը.
Պատասխան.
Սան Տելեկոմի քարտերը պատվիրելու համար անհրաժեշտ է
զանգահարել Սան Տելեկոմ ընկերության Հաճախորդների սպասարկման ծառայություն:
Հարց.
Կարո՞ղ են արդյոք կազմակերպություններն օգտվել Սան Տելեկոմի ծառայություններից.
Պատասխան.
Այո: Մեր ընկերությունը կորպորատիվ բաժանորդների համար մշակել է սակագնային հատուկ փաթեթներ, որոնց նկատմամբ կիրառվում է զեղչերի ճկուն համակարգ: