Սան Տելեկոմ ընկերության գործունեության հիմնական ոլորտն է`
միջազգային հեռախոսակապի ծառայությունների մատուցումը:
Հեռախոսաքարտերի միջոցով հեռախոսակապի ծառայությունների մատուցումը լայն կիրառում է գտել աշխարհի բոլոր երկրներում, քանի որ չափազանց հարմար է ու շատ խնայողական: Իրերի տրամաբանությամբ, էժան ծառայությունը որակով պիտի զիջի ավելի թանկին, սակայն այս ծառայության դեպքում այդ տրամաբանությունը չի գործում, քանի որ ծառայության էժանությունն ապահովվում է նոր`
VoIP տեխնոլոգիայի հաշվին, որն անհամեմատ էժան է ավանդական հեռախոսակապի տեխնոլոգիայից:
Եթե Դուք ունեք արագագործ ինտերնետ կապ, ապա կարող եք նաեւ օգտվել մեր մեկ այլ` VOX ծառայությունից, որը գործում է արդեն մեկ տարուց ավելի եւ հասցրել է արժանանալ բաժանորդների ուշադրությանն ու վստահությանը, շնորհիվ բարձր որակի եւ անսպասելի ցածր գների: VOX ծառայության մանրամասն նկարագրությունը կարող եք գտնել
www.vox.am կայքում:
Տեսեք
մեր գները եւ կհամոզվեք ինքներդ:
Հեռախոսային
քարտից օգտվելն այնքան հեշտ է, որ դա կարող է անել նույնիսկ երեխան, որը գիտի օգտվել հեռախոսից եւ ճանաչում է թվերը: Ձայնային հուշումների հայալեզու համակարգը կօգնի Ձեզ կատարել բոլոր գործողությունները:
Սան Տելեկոմի հեռախոսային քարտերն ունեն հարմարավետության մի քանի լրացուցիչ հատկանիշ:
- Դուք կարող եք գրանցել Ձեր հեռախոսահամարները մեր համակարգում, ինչի շնորհիվ կազատվեք յուրաքանչյուր զանգի ժամանակ PIN կոդը ներմուծելու անհրաժեշտությունից: Այդ իսկ պատճառով մեր ծառայությունները չափազանց հարմար են նաեւ տարեց մարդկանց համար:
- Դուք մեկ անգամ կարող եք գնել հեռախոսային քարտ եւ հետագայում լիցքավորման քարտերի միջոցով համալրել Ձեր հաշիվը: Այս հնարավորությունը Ձեզ թույլ է տալիս հիշել եւ օգտվել միայն մեկ PIN կոդից, իսկ եթե դուք գրանցել եք Ձեր հեռախոսահամարը մեր համակարգում, ապա նույնիսկ այն հիշելու կարիքը չի լինի:
- Դուք կարող եք հեռախոսով պատվիրել Սան Տելեկոմի հեռախոսային կամ լիցքավորման քարտ եւ մեր առաքիչները այն կհասցենեն Ձեր նշած հասցեով: